Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Գասպարյանի հուղարկավորության համար կհատկացվի 1 մլն 655 հազար դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, որոշում է ստորագրել.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2026 թվականին հատկացնել 1,655.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցներից 2 (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

Leave a Comment