Շտայնմայերը Գերմանիայի Միասնության օրը զգուշացրել է ժողովրդավարության սպառնալիքների մասին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ զգուշացրել է պոպուլիզմի և ծայրահեղականության աճող վտանգների մասին։

Բրեմենում ունեցած ելույթում նա հայտարարել է, որ պոպուլիստական ուժերը կարող են ապակայունացնել խորհրդարանական ժողովրդավարությունը և կոչ է արել իշխող կուսակցություններին ապահովել կայուն ու հետևողական կառավարում։

Շտայնմայերը նաև զգուշացրել է Գերմանիայի ժողովրդավարության վրա Ռուսաստանի և ԱՄՆ-ի հնարավոր բացասական ազդեցություններից։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքական և տնտեսական ճգնաժամերը մեծացնում են երկրի ներքին անկայունության վտանգը։

Leave a Comment