Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել • Tribune.am

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի սանիկը՝ Հրազդանի Ջրառատ թաղամասի պատասխանատու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Կոտանյանը, ձերբակալվել է։

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և խարդախությանն օժանդակելու համար։

Ուշագրավ է, որ նման մեղադրանքների պարագայում Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հրազդանում Կոտանյանների ընտանիքի անունը վաղուց է շրջանառվում։ Տեղացիները պատմում են, որ Սևակ Միքայելյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո տրանսպորտի քաղաքային երթուղին տրամադրվել է Կոտանյանների որդիների շահագործմանը, որից հետո մրցույթ է անցկացվել և այն սպասարկում է «Մուլտի տրանսպորտը»։

Թերթը փորձեց Հենրիկ Կոտանյանի վերաբերյալ տեղեկությունները ճշտել Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանից։

Վերջինս «Հրապարակ»-ի հարցերին չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, թե իրեն հարմար չէ խոսել։

Leave a Comment