Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հիմնադրած Neuralink ընկերության թոփ-մենեջեր Շիվոն Զիլիսը հայտարարել է, որ բաժանվել է միլիարդատիրոջից:
«Դժվար է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում և առանց նախազգուշացման սիրուց անցնել բաժանման, բայց երբեմն այդպես էլ է լինում: Ես նրան սիրում էի կյանքից առավել. նա ինձ տվեց ողջ կյանքի համար բավարար գիտելիքներ և իմաստավորեց կյանքս, ուստի սա ինձ համար հսկայական կորուստ է, սակայն, բարեբախտաբար, մենք ունենք չորս հրաշալի փոքրիկ երեխա», -գրել է կինը X-ում։
Նա հավելել է, որ խիստ կարոտելու է Մասկին և հույս ունի պահպանել նրա հետ լավ ընկերական հարաբերություններն ու համատեղ դաստիարակել երեխաներին։
«Ցավալի է, բայց ես խորապես մտահոգված եմ Իլոնի համար և միշտ երջանկություն կմաղթեմ նրան։ Հաջողություն, Իլոն․ աշխարհի բախտը բերել է, որ դու կաս», – նշել է Զիլիսը։
Նա գրառմանը կցել է Մասկի հետ իր նամակագրության սքրինշոթը, որից պարզ է դառնում, որ վերջինս դեռևս անցյալ շաբաթ սեր էր խոստովանել Զիլիսին։
Ինքը՝ Մասկը, դեռևս չի մեկնաբանել կատարվածը, թեև X-ի օգտատերերը նկատել են, որ Մասկն այլևս չի հետևում նրան։
Իլոն Մասկն ու Շիվոն Զիլիսը միասին էին ավելի քան հինգ տարի։ Զույգն ունի չորս համատեղ երեխա: