«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան մայրաքաղաքի Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով թուջե խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես:
«Վթարի մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վեոլիա Ջուր ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասի մասնագետները մեկնել են վթարի վայր:
Այս պահին ընթանում են վթարի վերացման աշխատանքները:
ԶԼՄ մեր գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում ենք նախքան այսպիսի դեպքերի մասին տեղեկատվություն հրապարակելը կապ հաստատել ընկերության լրատվական ծառայության հետ և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,-ասվում է հաղորդագրությունում: