Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու հարձակումից տուժած կնոջը

ՄԻՊ Անահիտ Մանասյանը այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, տեղում ուսումնասիրվել են Շաքիում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից։

Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։

Նշված դեպքով իրականացվում է ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտակում։

Leave a Comment