87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

03 Հոկտեմբերի 2026, 12:58

87-րդ տարում մահացել է խորհրդային և ռուս հոգեթերապևտ, էքստրասենս Անատոլի Կաշպիրովսկին։ Այդ մասին հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։

Կաշպիրովսկին հայտնի դարձավ 1988 թվականին՝ խորհրդային հեռուստահաղորդումներից մեկի հյուրն լինելուց հետո, սակայն լայն հանրության ուշադրությունը նրա նկատմամբ հատկապես մեծացավ 1989 թվականի հոկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզման գործընթացի սկզբնական շրջանում, երբ Կիևում հեռուստատեսությամբ հեռարձակվեց նրա կողմից իրականացվող «բուժման» գործընթացը։

Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում կրկին մեծ տարածում էր ստանում մոգության և պարանորմալ երևույթների թեման։ Կաշպիրովսկին դարձավ «վերակառուցման» շրջանի խորհրդանիշներից մեկը։

1993 թվականին նա ընտրվեց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, իսկ 1995 թվականին տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ գումար էր վաստակում նախկին ԽՍՀՄ երկրներից ներգաղթյալների բուժմամբ։

Leave a Comment