Դատարանը մեկ ամսով կալանավորել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանին, հայտնել է դաշինքի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը։
Օհանյանը ձերբակալվել էր ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ավելի վաղ Armenia Today-ին հաստատել էր, որ վարույթով ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Օ.-ն։
Գործի այլ մանրամասներ, այդ թվում՝ Օհանյանին առաջադրված մեղադրանքը, Հակակոռուպցիոն կոմիտեից դեռ չեն հայտնել։
