«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
Ավելի վաղ Մանթաշյանը տեղեկացրել էր, որ Արթուր Օհանյանը առավոտյան ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։