Ձկնաբույծներից մինչև կաթ արտադրողներ․ ովքե՞ր կստանան լրացուցիչ ֆինանսավորում

Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ իրականացվող մի շարք միջոցառումներին անհրաժեշտ 534,566.00 հազար դրամը վերաբաշխման միջոցով հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող միջոցառումներից։

Ի՞նչ ծրագրերի համար է անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում

Նախագծով նախատեսվում է ֆինանսավորում հատկացնել մի շարք գյուղատնտեսական և տնտեսության ոլորտի միջոցառումների համար։

Մասնավորապես, լրացուցիչ միջոցներ են նախատեսվում՝

  • կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրի շրջանակներում,
  • Արարատի և Արմավիրի մարզերի արդյունագործական ձկնաբուծական տնտեսություններին աջակցելու նպատակով,
  • աշնանացան ցորենի ցանքատարածությունների համար նախատեսված փոխհատուցումների տրամադրման նպատակով,
  • արտահանման սահմանափակման ներքո գտնվող որոշ ապրանքների իրացման աջակցության ծրագրի շրջանակներում,
  • Իջևան համայնքում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագրի շրջանակներում։

Որքա՞ն գումար է անհրաժեշտ կաթի սուբսիդավորման համար

2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ կաթի սուբսիդավորման միջոցառման շրջանակներում մարզերից ստացվել է ընդհանուր 2915 գլուխ կենդանու համար 43,725.0 հազար դրամի հայտ։

Դրանցից՝

  • Սյունիք՝ 2112 գլուխ, 31,680.0 հազար դրամ,
  • Արագածոտն՝ 170 գլուխ, 2,550.0 հազար դրամ,
  • Գեղարքունիք՝ 616 գլուխ, 9,240.0 հազար դրամ,
  • Շիրակ՝ 17 գլուխ, 255.0 հազար դրամ։

Արդեն հաստատվել է 21,645.0 հազար դրամի հայտ։

Միաժամանակ առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում է Լոռու մարզի Թումանյան համայնքի հայտերի ներկայացում՝ մոտ 3600 կենդանու համար՝ 54,000.0 հազար դրամ, ինչպես նաև Շիրակի մարզից՝ մոտ 148 կենդանու համար՝ 2,200.0 հազար դրամ։

Որքա՞ն գումար կտրամադրվի ձկնաբուծարաններին

Արարատի և Արմավիրի մարզերում գործունեություն իրականացնող արդյունագործական ձկնաբուծական տնտեսություններին աջակցելու ծրագրի շրջանակներում շուրջ 25 տնտեսավարող հայտ է ներկայացրել։

Ծրագրով մեկ կազմակերպության մասով փոխհատուցման գումարը կազմում է շուրջ 6 մլն դրամ, իսկ շուրջ 25 տնտեսավարողների համար անհրաժեշտ գումարը գնահատվում է շուրջ 150 մլն դրամ։

Նախագծով առաջարկվում է միջոցառմանը հատկացնել 150.0 մլն դրամ։

Ինչո՞ւ է անհրաժեշտ աջակցել ձկնաբուծական տնտեսություններին

Հանրապետությունում տարեկան արտադրվում է շուրջ 24 հազար տոննա ապրանքային ձուկ, որից շուրջ 16 հազար տոննան՝ սաղմոնազգի, իսկ 8 հազար տոննան՝ թառափազգի։

Ձկան և ձկնամթերքի տարեկան արտադրության ավելի քան 40 տոկոսը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնություն ձկան և ձկնամթերքի արտահանման գործընթացում առաջացած խոչընդոտների հետևանքով ոլորտի տնտեսավարողները բախվել են արտադրանքի իրացման դժվարությունների։

Նշվում է, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել արտադրության ծավալների կրճատման, տնտեսավարողների ֆինանսական կայունության խաթարման, աշխատատեղերի նվազման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտահանման ծավալների կրճատման։

Ի՞նչ է նախատեսվում աշնանացան ցորենի ցանքերի համար

Ծրագրով նախատեսված փոխհատուցման ենթակա գումարների տրամադրման նպատակով առաջացել է հավելյալ 173,096,314 դրամի անհրաժեշտություն։

Դրանից 168,054,674 դրամը նախատեսվում է պետական աջակցության, իսկ 5,041,640 դրամը՝ դրամաշնորհի համար։

Նշվում է, որ նախատեսված 39 հազար հեկտարի փոխարեն աշնանացան ցորենի ցանքատարածությունների մակերեսը կազմել է 41,100.68 հեկտար։

Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում առևտրային ներկայացուցիչների մասով

Առաջարկվում է «Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ առևտրային ներկայացուցչություններ, քանակ» արդյունքային ցուցանիշը վերաձևակերպել՝ «Օտարերկրյա պետություններում ՀՀ առևտրական կցորդներ և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, քանակ»։

Տարեկան կտրվածքով նախատեսվում է ունենալ 4 առևտրական կցորդ և 1 առևտրային մշտական ներկայացուցիչ։

Միաժամանակ սահմանվում են նաև նոր արդյունքային չափորոշիչներ՝ բիզնես միջոցառումների, ներդրումային գործարքների և համաձայնագրերի, շուկայի եռամսյակային ամփոփագրերի, թեմատիկ կամ ոլորտային վերլուծական հաշվետվությունների և տարեկան ռազմավարական հաշվետվության մասով։

Որքա՞ն գումար է անհրաժեշտ Իջևանի այգեհիմնման ծրագրի համար

«Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ» ծրագրի շրջանակում 97 շահառուների

Leave a Comment