Կրակոցից վիրավորված սյունեցի կնոջ առողջական վիճակը կայուն է․ Ավանեսյան • Tribune.am

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից։ Նա լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Տեսակցեցի Անիին: Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր:

Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է:

Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»։

Leave a Comment