
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած 39-ամյա Անի Ավետիսյանին՝ ծանոթանալու համար նրա առողջական վիճակին և բուժման ընթացքին։
Նախարարի փոխանցմամբ՝ Անիի առողջական վիճակը գնահատվում է կայուն, նա ցուցաբերում է տոկունություն։ Ստացած վնասվածքների հետ կապված բուժօգնությունն այժմ ընթացքի մեջ է։
«Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»,- գրել է Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում: