Նորակառույցներ, նոր թաղամասեր, կառուցապատման նոր նախագծեր․ այս ակտիվության ֆոնին առաջանում է շատ պարզ հարց՝ ո՞ւմ համար է այսքան կառուցվում։
Տարիներ շարունակ պահանջարկը խթանող կարևոր գործոններից մեկը եկամտային հարկի վերադարձի համակարգն էր, որի պայմանները Երևանում աստիճանաբար փոխվել են։ Միաժամանակ բարձրացել են հողի, շինանյութի, աշխատանքի և ֆինանսավորման ծախսերը, իսկ բնակարանների գները շարունակում են մնալ բարձր։
Արդյո՞ք կառուցապատման ներկայիս տեմպերը երկարաժամկետ են, ինչպե՞ս է փոխվում կառուցապատողի բիզնես մոդելը, և ի՞նչ է սպասվում ոլորտին առաջիկա տարիներին։
Այս հարցերի շուրջ զրուցում ենք «1SQ GROUP» ՍՊԸ-ի հիմնադիր Արմեն Սաքապետոյանի հետ։