Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը պետք է վիրահատվի

Ազգականների տեղեկություններով՝ Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը պետք է վիրահատվի։ Բժիշկներն ամեն բան անում են` կայուն պահելու վիճակը։

Այժմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է բուժում ստանում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած 39-ամյա Անի Ավետիսյանը։ Նա, քրոջ խոսքով, բազմաբեկոր վնասվածքներ ունի՝ ազդրի և ձեռքի շրջանում:

Leave a Comment