Ամերիկյան «Peacock» սթրիմինգային ծառայությունը հաստատել է «Ֆորսաժ» («Fast & Furious») կինոֆրանշիզայի հիման վրա իր առաջին սերիալի ստեղծման նախագիծը։ Սերիալի ստեղծողները կլինեն Մայք Դենիելսոնը և Վուլֆ Քոուլմանը։ Ֆիլմաշարի գլխավոր դերակատարներից՝ Վին Դիզելը նախագծի մասին հայտնել էր դեռևս մայիսին․
«Ինչպես բոլորդ գիտեք, մենք շատ ենք գնահատում այս ֆիլմերը, բայց վերջին տասնամյակի ընթացքում հասկացել ենք, որ երկրպագուներն ավելին են ցանկանում․ նրանք ուզում են, որ մենք ավելի մանրամասն ներկայացնենք հայտնի կերպարներին և նրանց պատմությունները», – նշել է Դիզելը։ Սերիալի պրեմիերան նախատեսվում է 2028 թվականին։
Նշվում է, որ «Ֆորսաժը» Universal կինոստուդիայի ամենաերկարակյաց և եկամտաբեր ֆրանշիզան է։ Ֆիլմաշարի ընդհանուր համաշխարհային կինովարձույթը կազմել է 7,3 միլիարդ դոլար։
