ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է իրականացրել երկու քրեակատարողական հիմնարկ • Tribune.am

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին չհայտարարված այցեր են իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ։

▪️Այցերի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, արձանագրել նրանց կողմից բարձրացված հարցերը։ Ուսումնասիրվել է վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը, ներառյալ՝ պահման պայմանները։
▪️Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմների հետ։
▪️Այցերի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:
▪️Իրականացված այցերի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
▪️Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ ներկայացոցիչների կողմից քրեակատարողական հիմնարկներ իրականացվող այցերը կրում են շարունակական բնույթ։

Leave a Comment