Հայ մրցավարներն ու տեսուչը կսպասարկեն միջազգային 2 հանդիպում

Հայ մրցավարներն ու տեսուչը կսպասարկեն միջազգային 2 հանդիպում

ՀՖՖ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կկայանա Ազգերի լիգայի B լիգայի B2 խմբի 3-րդ տուրի Հունգարիա-Վրաստան հանդիպումը։ Տեսուչը ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանն է։

Հոկտեմբերի 3-ին Լորյանի «Մուստուար» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի C խմբի Ֆրանսիա-Լյուքսեմբուրգ հանդիպումը։ Գլխավոր մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է, օգնականները՝ Ատոմ Սևգուլյանը և Վանիկ Սիմոնյանը։ Չորրորդ պաշտոնյան Զավեն Հովհաննիսյանն է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment