Մեսսին՝ 100-ամյա ակումբի սեփականատեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Լիոնել Մեսսին դարձել է Իսպանիայի Սեգունդայում հանդես եկող «Դեպորտիվո Էլդենսե» ակումբի սեփականատերը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Դեպորտիվո Էլդենսեն» պաշտոնապես հայտնում է, որ այս փաստը նոր փուլ է ավելի քան 100-ամյա ակումբի պատմության մեջ։

«Մեկնարկում է երկարաժամկետ նախագիծ, որն ուղղված է ակումբի մարզական, ինստիտուցիոնալ և սոցիալական զարգացմանը։ 1921 թվականին հիմնադրված ակումբը սկսում է հավակնություններով լի նոր փուլ պրոֆեսիոնալ ֆուտբոլում դիրքերն ամրապնդելու նպատակով՝ պահպանելով արմատները, պատմությունը և գույները»,- նշված է ակումբի հաղորդագրությունում։

Leave a Comment