Հորդառատ տեղումներ են սպասվում | Yerevan Today

2 Հոկտեմբերի, 2026

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a Comment