Մեծ ամոթով ենք այստեղ․ ադրբեջանցուն հնարավոր է՝ հանձնեն « որպես բարի կամք»․ Տարոն Մանուկյան

2 Հոկտեմբերի, 2026

 

«Մենք՝ որպես երիտասարդներ, մեծ ամոթով ենք այսօր այստեղ կանգնած, որովհետև եկել ենք ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելու, որ հայոց երկրի՝ Սյունիքի սահմանը խախտած ադրբեջանցուն, ով իր երեխաների ներկայությամբ կրակել է հայ կնոջ վրա, չհանձնեն Ադրբեջանին։

Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ երբեմնի հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող սահմանը այսօր հասել է Ադրբեջանի սահմանին, և մենք ունենում ենք դիվերսիոն ներթափանցում»,- այս մասին ԱԱԾ-ի դիմաց ՀՅԴ երիտասարդական միության ակցիայի ժամանակ ասաց Տարոն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment