Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի ընտրանու դեմ խաղում

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ Կիպրոսի ընտրանու դեմ խաղում: Հայտացուցակում 23 ֆուտբոլիստի անուն է: Բացակայում են «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Խուլիո Բուենոն և սերբական «ԻՄՏ Բելգրադի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը:

Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ», Գոռ Մատինյան – «Սարդարապատ», Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու»։

Պաշտպաններ՝ Արտյոմ Բանդիկյան – «ԲԿՄԱ Մոսկվա», Էրիկ Փիլոյան – «Ուրարտու», Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա), Արգիշտի Պետրոսյան – «ԲԿՄԱ Երևան», Խարիտոն Այվազյան և Էրիկ Փիլոյան – «Ուրարտու», Դավիթ Տերտերյան – «Ալաշկերտ», Էրիկ Սիմոնյան – «Փյունիկ», Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս»» (Հունաստան)։

Կիսապաշտպաններ՝ Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան), Էդգար Սևիկյան – «Սեուտա» (Իսպանիա), Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան), Նարեկ Աղասարյան -«Ուրարտու», Էդուարդ Սպերցյան – «Ալ Ահլի» (Սաուդյան Արաբիա), Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ», (Ռումինիա), Գոռ Մանվելյան – «Նոա», Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ», Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա», Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)։

Հարձակվողներ՝ Արթուր Միրանյան – «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել), Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան)։

Կիպրոս-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր:

Leave a Comment