Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա տուժած

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Փարպի-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա Սամվել Ն.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel»-ում հրդեհ է բռնկվել: «Opel»-ի վարորդը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Opel»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Leave a Comment