Իտալական ամենաահայտնի ակումբներից մեկը՝ «Յուվենտուսը» ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում ֆուտբոլային ակադեմիայի բացմանը: Նշենք, որ այս ակումբը շուրջ 50 միլիոն հետորդ ունի։
«Հայաստանը սև ու սպիտակ է դառնում։ Նոր «Յուվենտուսի ակադեմիան» պաշտոնապես բացվել է՝ ողջունելով մոտ 700 տղաների և աղջիկների, որոնք պատրաստ են աճել, սովորել և երազել ֆուտբոլի միջոցով»,- տեսանյութին կից նշված է ակումբի ֆեյսբուքյան էջում:
Ժամանակակից ակադեմիան Երևանում ունի երկու մարզաբազա։ Երրորդի կառուցման մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում: