պետություն չի կարողանում պահպանել իր սահմանների անձեռնմխելիությունը,
պետությունը չի կարողանում չեզոքացնել զինված թշնամու անարգել տեղաշարժը երկրի ներսում,
պետությունը ռիսկ չի անում պատժել զինված թշնամուն, ով փորձել է սպանել (բայց հրաշքով միայն վիրավորել է) պետության քաղաքացիներին,
պետությունը «ադրբեջանցիների հետ խաղաղություն է» թեզը չխախտելու համար այդ մասին չի տեղեկացնում սեփական քաղաքացիներին,
պետությունը «բարի կամքի դրսևորում» ստի ներքո հանձնում է թշնամուն՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու, երբ սեփական տասնյակ քաղաքացիների թշնամու բանտերում են,
պետությունը սահմանների ճեղքումը, երկրի տարածքի նվաճումը չի դարձնում իր գլխավոր մտահոգության թեման՝ փոխարենը թիրախավորելով սեփական քաղաքացիներին, ովքեր անհաշտ են այս ամենի հետ,
պետությունը նույնիսկ ռիսկ չի անում որևէ կոշտ հայտարարություն անել։
Այս բոլոր դեպքերում չկա այլևս ինքնիշխան պետություն։ Ցավոք, երեկ Սյունիքում եղածը այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց. չկա այլևս հայկական ազգային պետություն։
Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները։
Ու մտնելու է բոլորի տները։ Եվ ձեզ հայկական պետության անունից հանդես եկողները չեն պաշտպանելու։
Չխաբվե՛ք քարոզին։
Վերջին տարիներին մենք տեսել ենք տարբեր դեպքեր, երբ հայ հայտնի քաղաքական ու հանրային գործիչներին, որոնք որևէ դիմադրություն ցույց չեն տալիս, ցուցադրական կոպտությամբ ու դաժանությամբ կալանավորում են` չապացուցված հանցանքների համար:
Հիշում ես այս դրվագներն ու նայում, թե ոնց են հիմա վերաբերվում իրական հանցագործներին:
Հայաստանի Հանրապետության սահմանը խախտել է թշնամու զինված զինծառայողը: Հարձակվել է հայ ընտանիքի վրա, սպանության փորձ է արել, վիրավորում հասցրել մորն ու երեխաներին: Նույնիսկ իրավաբան չլինելով` ակնհայտ է, որ մի քանի ծանր հանցագործության հետ գործ ունենք:
Սակայն հերիք չի, որ չկա անհրաժեշտ դատապարտումը էն բոլորից, ովքեր ամեն օր խոսում են «ինքնիշխանությունից», այլև չկա նաև էն խստությունը, որը պետք է լիներ մեր պետության սահմանները խախտողների հանդեպ:
Չկա ու չի լինի:
Ու սա կանաչ լույս է Ադրբեջանի համար:
Վարուժան Գեղամյան, պ.գ.թ., թյուրքագետ