Հայաստանի վարչապետն ասում է, որ մարդու բնակարանը մի քանի տարի առաջ արժեր 50 հազար դոլար, հիմա՝ 100 հազար։ Հետո եզրակացնում՝ մարդը կրկնակի հարստացել է, բայց ինքը տեղյակ չէ։
Ներեցեք, բայց մարդը պետք է կրկնակի անգրագիտանա, որպեսզի կարողանա «կուլ» տալ այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Որովհետեւ ասվածը ինքնին անգրագիտություն է։
Բայց, Նիկոլ Փաշինյանն ինքը իհարկե անգրագետ չէ։ Նա «անգրագիտություն» արտադրում է, որովհետեւ լավ ուսումնասիրել է «շուկայում» դրա պահանջարկը։ Փաշինյանի ընտրազանգվածի առանցքային, բյուրեղյա մի մաս սպառում է հենց այդ կարգի «անգրագիտությունները»։ Դե, նա էլ պարտաճանաչ կերպով բավարարում է «պահանջարկը», ապահովելով առաջարկ–պահանջարկ կորի կայունությունը։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան