
«Ես, որպես վարչական ղեկավար, տեղեկացված եմ եղել, որ օտար մարդ կա, բայց կոնկրետ ազգության մասին չի նշվել, ես էլ ներկայացրել եմ մեր բնակչությանը, որ զգույշ լինեն»,- «Yerevan Tribune»-ի եթերում ասել է Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը՝ խոսելով ադրբեջանցու՝ գյուղ մտնելու միջադեպից։ «Այդ օրը մեր գյուղի փողոցների սանմաքրման օրն էր, մեր աշխատանքն էինք կատարում կենտրոնական փողոցում, 14։15-ի կողմերն էր երևի, տեսա, որ պարեկային ծառայության մեքենաներ մտան գյուղ, հետո ԱԻՆ-ից, այլ ծառայություններից, ես, որպես վարչական ղեկավար, անհանգստացա և այդ ուղղությամբ գնացի։ Տեսա, որ միջադեպ ա տեղի ունեցել, այն, ինչի մասին արդեն տեղյակ եք»,- նշել է նա: