Կդադարեցվի Արագածոտնի և Շիրակի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 5-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի, Շիրակի մարզի Սառնաղբյուր, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Ջրափի, Հայկաձոր, Սարակապ, Աղին, Իսահակյան, Անիավան, Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Leave a Comment