Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հոկտեմբերի 2-ին հանդիպել են Շուշիում՝ եռակողմ հանդիպման շրջանակում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային անվտանգության հարցերին և երեք երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը։
Եռակողմ հանդիպումը տեղի է ունենում այն ֆոնին, երբ երեք երկրները պարբերաբար քննարկում են համատեղ պաշտպանության, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության հարցերը։
