
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ նախօրեին ադրբեջանցի զինծառայողի հարձակումից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է։ Ըստ նախարարի՝ նա ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն։
«Կյանքին սպառնացող վտանգ չունենք»,-գրել է նախարարը և հավելել, որ երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նրանք ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։
Նախարարը հորդերել է լրագրողներին հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը՝ հավաստիացրել, որ բժշկական անձնակազմն արել և անում է առավելագույնը: