Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

2 Հոկտեմբերի, 2026

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այս մասին հայտնել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:

Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»:

Leave a Comment