ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող «միակողմանիորեն ազատել շրջանային դատարանի կողմից նշանակված ԱՄՆ դատախազին»,-հաղորդել է Politico-ն՝ հղում անելով դաշնային դատավոր Սթենլի Բաստիանի որոշմանը:
Որոշումը կայացվել է ի պատասխան Ռոջեր Ռոգոֆի կողմից ներկայացված հայցի, որին Սպիտակ տունը շրջանային դատարանում նշանակվելուց անմիջապես հետո ազատել էր Վաշինգտոնի Արևմտյան շրջանի ԱՄՆ դատախազի պաշտոնից՝ նրան փոխարինելով Թրամփի հավատարիմ Չարլզ Նիլ Ֆլոյդով։
Ըստ դաշնային դատավորի՝ նման փոխարինումները «կխախտեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված համակարգը, որը, միասին վերցրած, ապահովում է հավասարակշռություն նախագահի՝ պաշտոնյաներ նշանակելու լիազորությունների և Սենատի՝ նրանց հաստատելու լիազորությունների միջև»։
Սթենլի Բաստիանն ընդգծել է, որ Ռոջեր Ռոգոֆը մնում է դաշնային դատախազ և զբաղեցրել է այդ պաշտոնը հուլիսի 15-ին իր երդմնակալությամբ, մինչդեռ Ֆլոյդը, որը «անպատշաճ կերպով» նշանակվել էր նրա փոխարեն նախագահական վարչակազմի կողմից, չունի անհրաժեշտ լիազորություններ։
Բաստիանը նաև ընդգծել է ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշի և Արդարադատության նախարարության կողմից Ռոգոֆին «պաշտոնից հեռացնելու», միջամտելու նրա ծառայությանը կամ նրանից բացի որևէ մեկին ԱՄՆ դատախազ համարելու լիազորություններ չունենալու անհրաժեշտությունը:
Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կխնդրի վերաքննիչ դատարանին կասեցնել Բաստիանի որոշումը՝ մինչև վերաքննիչ բողոքի քննարկումը։