Ադրբեջանի կողմից կա խաղաղության օրակարգը շարունակելու, այն գործնականում ամրապնդելու և խաղաղության այնպիսի ճարտարապետություն կառուցելու ռազմավարական վճռականություն, որը կկարողանա երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովել հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այդ պատճառով մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել հայ ժողովրդի հետ։ Եվ այդ պատճառով մենք շարունակում ենք ակնկալել Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Անշուշտ, սա ներքին հարց է, և մենք լիովին զերծ ենք մնում այս գործընթացին միջամտելուց», — հավելել է նա։