Անահիտ Մանասյանն ու դեսպան Ալեքսանդրա Քոուլը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ալեքսանդրա Քոուլին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։  Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը։

«Դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկման և համագործակցության համար։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment