Արմեն Ադամյանը՝ «Գանձասարի» գլխավոր մարզիչ

«Գանձասարի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արմեն Ադամյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

58-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է բելառուսական «Դարիդայում», ապա աշխատել է Ուլյանովսկի «Վոլգայում» և Պենզայի «Զենիթում»:

Հայաստանում նա գլխավորել է «Միկան», «Լոռին», «Ալաշկերտը», «Արարատ-Արմենիան», «Լեռնային Արցախը»։

Արմեն Ադամյանի նախորդ ակումբը եղել է վրացական «Թելավին»։

Leave a Comment