Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր թոռները չինարեն գիտեն, և կատակով նշել է, որ նրանք իր մոտ կաշխատեն որպես թարգմանիչներ։
«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի XXIII նիստի լիագումար նիստում Ռուսաստանի նախագահը պատմել է, որ իր և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև լեզվական և մշակութային փոխըմբռնման որևէ խնդիր չկա, և նրանք միմյանց հասկանում են «առանց խոսքերի»։
Պուտինը նաև նշել է, որ «առայժմ չինարեն չի խոսում», ինչպես Սի Ծինփինը «առայժմ ռուսերեն չի խոսում»։
«Ես արդեն ասել եմ՝ թոռներս ինձ մոտ կաշխատեն որպես թարգմանիչներ,– կատակել է նախագահը։– Նրանք չինարեն խոսում են»։