Շուշիում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Հոկտեմբերի 2-ին Շուշիում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ հանդիպումից առաջ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել են Շուշիի մի շարք վայրեր։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել պաշտպանության և անվտանգության ոլորտներում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համագործակցության ներկա վիճակն ու հետագա հեռանկարները։

Leave a Comment