Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է

Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է

Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր անդամները։
«112» Telegram ալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Վորոնեժի մարզում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ինքնաթիռը կործանվել է մարզի Անինսկի շրջանում։ Հաղորդման համաձայն՝ ինքնաթիռում եղել են անձնակազմի երեք անդամներ, որոնք բոլորը մահացել են։

Սեպտեմբերի 29-ին ռուսական Telegram ալիքները հայտնել են, որ Ամուրի մարզի Կրասնոյարովո գյուղում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Նրանց տվյալներով՝ ինքնաթիռում եղել է յոթ զինծառայող։ Նրանցից երեքը մահացել, իսկ չորսը հոսպիտալացվել են։

Leave a Comment