
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխել են Երևան:
«Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Իսկ տեղեկությունը, թե վիրավորվել է նաեւ տուժած կնոջ՝ Անիի եղբայրը, չի համապատասխանում իրականությանը:
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին, ով նաև ստացել է մատի կոտրվածք: Անիի հետ Երեւան են տեղափոխվել նաեւ նրա երկու երեխաները:
Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։