Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կիպրոսի թիմի դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպման նախօրեին տեղի ունեցած ասուլիսում խոսել է թիմի վիճակի և առաջիկա դիմակայության մասին։
«Կորուստները շատ են, ուղիղ 10 խաղացող, որոնք կարևոր են հավաքականի համար։ Այդ կորուստներն ունենալով՝ մենք կարողանում ենք մարտական թիմ ստանալ, մենք չենք բողոքում և չենք հուսահատվում, բայց հասկանում ենք, որ ունենք դժվարություն։ Բայց մենք կարողանում ենք շատ խնդիրներ հաղթահարել և շարժվել առաջ։
Կիպրոսի հավաքականին վերլուծել ենք, ունեն անհատապես լավ խաղացողներ։ Գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Կիպրոս – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Նիկոսիայում։