Ռումինիայում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Ռումինիայի ռադիոն։
Վթարը տեղի է ունեցել երկրի արևելքում՝ Գալացի շրջանում գտնվող Գիդիջեն բնակավայրի երկաթուղային անցումում։
Նախնական տվյալներով՝ միկրոավտոբուսի ղեկին գտնվող 26-ամյա կինը անտեսել է անցումի ձայնային և լուսային ազդանշանները և դուրս է եկել երկաթուղային գծերի վրա։ Բուխարեստ-Յասի երթուղով ընթացող մարդատար գնացքը բախվել է մեքենային, ինչի հետևանքով դրա բոլոր ուղևորները՝ երկու կին, տղամարդ և երեխա, զոհվել են։
Երկաթուղու տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Քրեական գործ է հարուցվել, քննությունը շարունակվում է։