Այլ պետությունների կողմից Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններն ուրիշների ձեռքերով իրականացնելու փորձերը սպառնալիք են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի XXIII տարեկան նիստի լիագումար նիստում։
«Երբ ինչ-որ մեկը ցանկանում է մեր դեմ պատերազմել ուրիշների ձեռքերով, տվյալ դեպքում՝ ուկրաինական ռեժիմի ձեռքերով, որը փաստացի իր մարդկանց նետում է փամփուշտների տակ՝ ոչնչացման։ Երբ ինչ-որ մեկը սկսում է մեր դեմ պատերազմել ուրիշների ձեռքերով, սա, իհարկե, սպառնալիք է»,– ասել է նա։