Ռուբինյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին և ազատել պաշտոնից

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը  հոկտեմբերի 1-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ և 22-րդ կետերով և հիմք ընդունելով Հ. Խաչիկյանի 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դիմումը` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆԻՆ խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի չափով:

2. 2026 թվականի հոկտեմբերի 1-ից Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարման և լրիվ վերջնահաշվարկի կատարումը:

Leave a Comment