Հայաստանի ու Կիպրոսի ազգային հավաքականների միջև Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն Ֆինլանդիան ներկայացնող մրցավարները, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն:
Նիկոսիայում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Մոհամադ Ալ-Էմարան, որին եզրերում կօգնեն Տուրկա Վալյական ու Միկա Լամպուն: Չորրորդ պաշտոնյան Պաիման Սիմանին է: Սաուդյան Արաբիայում ծնված 34-ամյա Մոհամադ Ալ-Էմարան նախկինում երկու անգամ սպասարկել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի մասնակցությամբ խաղեր:
Կիպրոս – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին։