Սեպտեմբերի 27-ին եթերում տոնական երաժշտություն չի հեռարձակվել․«Դար 21» հեռուստաընկերության հայտարարությունը

«Դար 21» մասնավոր հեռուստաալիքի խմբագրակազմը հեռուստադիտողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին եթերում հեռարձակվել է բացառապես ոչ տոնական երաժշտություն։

Լրատվական թողարկումների ընթացքում հեռուստաալիքն անդրադարձել է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած հիշատակի միջոցառումներին։

Հեռուստաընկերությունը հանրությանը հայտնի է որպես երաժշտական ալիք և, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) տրամադրած լիցենզիայի համաձայն, պարտավորված է ապահովել երաժշտական բովանդակության հեռարձակում։

Ի դեպ, առիթներից մեկով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Դար 21»-ի մասին, այն բնորոշել էր որպես բարձրաշաշակ երաժշտական հեռուստաալիք։

Leave a Comment