Չհամարձակվե՛ք այդ ադրբեջանցուն արտահանձնել։
Այսօր Շաքիի գյուղ մտած ու հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցուն (ձեր եղբորը) պահանջում եմ դատել։
Հերիք չէ՝ ապաշնորհ եք, ո՛չ սահման եք հսկում, ո՛չ մարդկանց իրազեկում, հետո էլ հենց սենց մի դեպք է լինում՝ վազելով հետ եք տալիս ձեր հարազատներին, որ հանկարծ չդատվեն։
Պիտի հստակ պահանջ լինի․ մենք՝ հայերս, թույլ չենք տալիս դրան արտահանձնել։
Դատե՛ք, թող ցմահ նստի կամ փոխանակե՛ք Բաքվում պահվող մեր նախագահների հետ։
Բայց չհամարձակվե՛ք բանտիկը վզին կապել ու նույն օրը հետ տալ։ ՀՀ քաղաքացիները ձեզ դա թույլ չեն տալիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: