Շախմատի միջազգային ֆեդերացիայի սեպտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր:
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը (54-րդ տեղ), Շանթ Սարգսյանը (67-րդ տեղ,) Ռոբերտ Հովհաննիսյանը (75-րդ տեղ), Արամ Հակոբյանը (80-րդ տեղ): Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է:
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Մարիամ Մկրտչյան (32-րդ տեղ), Էլինա Դանիելյան (59-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (76-րդ տեղ): Կանանց վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է: