«Play City»-ի և «Sodi world series»-ի համագործակցությունը` վտանգի տակ

1 Հոկտեմբերի, 2026

 

«Play City» կոմպլեքսի գործունեության մոտ երկու ամիս շարունակվող դադարեցումը լուրջ խնդիրներ է առաջացրել և՛ աշխատակիցների և՛ այնտեղ գործող կարտինգի դպրոցի համար։

Կարտինգի դպրոցը զրկված է մարզումների հնարավորությունից, մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։

Մարզումների և մրցաշարերի բացթողումը խնդիրներ է առաջացնում նաև համաշխարհային «Sodi world series»-ի և «Play City»-ի համագործակցության կոնտեքստում։

«Sodi world series-ը համաշխարհային հարթակ է, որը համախմբում է աշխարհի ավտոմոտոսպորտի սիրահարներին և անցկացնում միջազգային մրցաշարեր:

Այս տարվա նվազագույն պահանջները չկատարելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել Sodi world series-ի 2026 թվականի Grand Final-ի քվոտայից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment