Թաղման 200 հազար դրամ նպաստի տնտեսումը կկազմի 5 միլիարդ դրամ, մինչդեռ թոշակը կբարձրանա ընդամենը 1000 դրամով. վերլուծություն

1.Թաղման նպաստ ստացող քաղաքացիների տարեկան թիվը

ՀՀ-ում տարեկան գրանցվում է միջինում 24,000 – 25,500 մահ (օրինակ՝ 2024 թ․ տվյալներով՝ 25,435 մարդ)։

Օրենսդրությամբ 200,000 դրամ թաղման նպաստը տրամադրվում է մահացած կենսաթոշակառուների, աշխատողների, ինչպես նաև անապահովության նպաստառու ընտանիքների անդամների հուղարկավորությունը կազմակերպողներին։ Տարեկան թաղման նպաստի գումարը երկրի մասշտաբով կազմում է 25000×200000=5000000000 (հինգ միլիարդ դրամ )

2. Նվազագույն կենսաթոշակ ստացողների թիվը

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն կենսաթոշակ (և դրան հավասարեցված ծերության նպաստ) ստանում է շուրջ 73,000, որից բխում է, որ նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով բարձրացնելու դեպքում տարեկան կկազմի 73000×1000×12=876 000 000 դրամ։

3. Տնտեսում։

Հաշվարկը 1 տարվա համար վկայում է, որ թաղման նպաստի 5.0 մլրդ դրամ և նվազագույն թոշակը 1000 դրամով աճի 0.876 մլրդ դրամի միջև գոյանում է  4.1 մլրդ դրամի չափով տնտեսում։

5.0 մլրդ-0.9 մլրդ=4.1 մլրդ դրամի տնտեսում։

Այսպիսով, թաղման նպաստը լրիվ չեղարկելու և դրա  հաշվին նվազագույն կենսաթոշակը 1.000 դրամով բարձրացնելու դեպքում պետական բյուջեում կձևավորվի շուրջ 4.1 մլրդ դրամի տարեկան զուտ տնտեսում (կամ խնայված միջոցներով հնարավոր կլիներ նվազագույն կենսաթոշակը բարձրացնել ոչ թե 1,000 դրամով, այլ ավելի քան 4,700 դրամով)։

4,1 մլրդ÷ 73000=56164 տարեկան , որն էլ ամսական կկազմի 4700 դրամ։

Իսկ որտե՞ղ կօգտագործվի տնտեսված գումարը. այն կուղղվի նախագահի, վարչապետի, նախարարների, պատգամավորների աշխատավարձի բարձրացմանը։Արդար է ,թողեք թող աշխատեն։

Բայց այդ փողից ֆորմալինի հոտ է գալիս։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» միավորման ներկայացուցիչ

Leave a Comment