Պետական ծառայողների, պետական համակարգի աշխատողները 2012-2013 թթ-ից օգտվում են սոցիալական փաթեթից։ Դա նույնպես Կառավարություևը կկտրի, այլևս չի տրամադրի հազարավոր քաղաքացիների։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասաց, որ սոցփաթեթը պետական համակարգի աշխատողներին տրվել է՝ որպես շատ ցածր աշխատավարձի կոմպենսացիա, որի շրջանակում հնարավոր էր առողջարանային, կրթական, սպորտային ծառայություններից օգտվել՝ սոցփաթեթի արժեքին համապատասխան։
Սակայն, քանի որ պետական համակարգի աշխատավարձերը բարձրացել են, աշխատողների մեծ մասը ներգրավված է առողջության պարտադիր ապահոգարման ծրագրում, ուստի սոցփաթեթի կարիք, ըստ նախարարի, այլևս չկա։
«Ծառայությունը պետք է համարել ավարտված, որովհետև այն իր առջև դրված խնդիրը կատարել է»,-հայտարարել է Արսեն Թորոսյանը։
Բանկերում դեռևս մնացել է 13 միլիարդ դրամ. Կառավարությունը հատուկ որոշումով կսահմանի դրանց ծախսման ուղղությունները։ Հունվարի 1-ից բարձրանալու են հանրային ծառայողների աշխատավարձերը, իսկ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները նույնպես ներգրավվելու են առողջության պարտադիր ապահովագրության ծրագրում. հավելել է նախարարը՝ սոցփաթեթներն այլևս չտրամադրելու որոշումն «արդարացնելով» Կառավարության «բարեփոխումների» ծրագրերով։