Թաղման 200 հազար դրամ միանվագ նպաստ այլևս չի հատկացվի, այդ գումարով թոշակները կբարձրանան 1000 դրամով

Թաղման համատարած նպաստները կդադարեցվեն․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը. Հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ թաղման 200 հազար դրամ նպաստները կտրելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Կառավարության նախորդ նիստին, իսկ այսօր Արսեն թորոսյանը հաստատեց այդ որոշումը։

Նախարար  Թորոսյանը հայտնել է, որ թաղման 200 հազար դրամ նպաստների համատարած տրամադրումը կդադարեցվի։ Այդ աջակցությունը կպահպանվի միայն անապահովության համակարգում ընդգրկված խիստ կարիքավոր քաղաքացիների համար։ Դրանից խնայված բյուջետային միջոցներով նվազագույն կենսաթոշակը 46,000 դրամից կբարձրանա 47,000 դրամի, իսկ աշխատանքային կենսաթոշակները կավելանան 500 դրամով։

Leave a Comment